Ասել, թե Փաշինյանն ով է, նշանակում է Հայաստանում ապրող զոմբիների, իմա` նիկոլանախրի համար անպտուղ բացատրական աշխատանք տանել: Այսօր հայ ժողովրդի մեծամասնությունը գիտի, թե ովքեր են Փաշինյանն ու նրա քաղաքական համախոհները: Նրա դավաճանական արարքի մասին դեռ շատ կգրվի, սակայն միևնույն է, մենք վերջին հաշվով դավաճանների մասով անհրաժեշտ եզրահանգման չենք գալու: Հայ ազգին միշտ էլ տապալել են նրա «զտարյուն» դավաճանները: Հենց դրանց «շնորհիվ» էլ մեր քաջարի զինվորի հաղթանակը գողացան և նվիրեցին մեր բոլոր ժամանակների թշնամուն: Սակայն այսօր այդ մասին չէ ասելիքս:
Դարեր շարունակ մենք մեր հայացքը ուղղել ենք դեպի հյուսիս` դեպի Ռուսաստան: Պատերազմի այս ծանր օրերին կարծես նորեն նայում ենք դեպի հյուսիս: Անկեղծ, այս անգամ էլ, ինչպես 100 տարի առաջ, Ռուսաստանի կառավարողը մեր տարածքների հաշվին կփորձի իր երկրի վերջնական կործանումը ձգել ևս մի տասնյակ տարի: Ապուշն էլ է հասկանում թուրքի նպատակը: Ասենք Էրդողանը չի թաքցնում այն և նրա մասին խոսում է բացահայտ: Սպասի՛ր, Ռուսաստան, քո հերթական սև օրվան: Հավատա՛, ատոմային զենքը քեզ չի օգնելու: Երբ Ռուսաստանի տարբեր տարածքներում միանգամից բարձրանա թուրքալեզու հակառուսական ալիքը, հավատացեք, ատոմային զենքը զորու չի լինի որևէ բան անելու: Տեր Աստված, փրկի՛ր ռուս ժողովրդին գալիք մեծ դժբախտությունից:
Մարդը կարող է տարիներ շարունակ պաշտոն զբաղեցնել և պատմության մեջ մտնել որպես պաշտոն զբաղեցնող, բայց երբեք ոչ վառ անհատականություն: Վառ անհատականություններ են հատկապես այն զինվորական բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր երկրի համար բախտորոշ պահին դրսևորում են իրենց անհատականության վառ գծերը: Շատ են նման զինվորական անհատները պատմության մեջ: Բայց ես կնշեմ նրանցից մեկին` լեհ Պան Տեոդորովսկուն:
Լեհ-թուրքական պատերազմի ժամանակ լեհերը թեպետ հաղթել էին, բայց վարվող բանակցությունների ժամանակ նրանք պիտի թուրքերին զիջեին շատ կարևոր մի ամրոց: Պայմանագիրը ստորագրված էր և պիտի անհապաղ կատարվեր: Ամրոցի պարետն էր գեներալ Պան Տեոդորովսկին: Հրամանը ստանալուն պես գեներալը հրամայում է ականներ դնել բերդի պատերի տակ: Երբ ամեն ինչ պատրաստ էր, զորքին նահանջի հրաման է տալիս: Երբ բերդը լքել էր վերջին զինվորը և միայն գեներալն էր մնացել, նա միացնում է բերդը պայթեցնող սարքը: Բերդը հսկայական պայթյունից հիմնահատակ փլվում է: Գեներալը մահանում է: Գեներալը համաձայն չէր կառավարության հետ և չկատարեց նրա հրամանը: Ինչպես կարելի է հաղթանակի դեպքում նման բերդը հանձնել թշնամուն: Գեներալը գնաց անձնազոհության: Այսօր նրա մասին մեզ պատմում է լեհ բանաստեղծ Ադամ Միցկևիչը իր հայտնի ստեղծագործությունում: Նա հիշվում է լեհ պատմության մեջ ոչ միայն որպես խոշոր անհատ, այլև որպես իր հայրենիքի իսկական զինվոր:
Ո՞վ հրամայեց ազատագրած Շուշին հանձնել թշնամուն: Մի՞թե մեր փայլուն գեներալական կոհորտայում չկար մեկը (դե Դավիթ Տոնոյանի մասին չեմ ուզում հիշել, նա անգամ եֆրեյտորի գիտելիք չունի ռազմական արվեստում և ոչ էլ անհատին վայել կայուն բնավորության գծեր), որ գնդակահարեր ապօրինի հրաման տվող սրիկային, թող որ այն լիներ անգամ երկրի թիվ մեկ պաշտոնյան:
Ինչ ասեմ Արցախի պաշտպանության նախարարի, շտաբի պետի, ՀՀ ՊՆ-ի շտաբի պետի, կարճ ասած մնացած բոլոր գեներալների մասին: Թող որ դավաճանի ճակատին գնդակն արձակելու պահին արձակողին դավաճան անվանեին, բայց վերջին հաշվով պատմությունն ամեն ինչ իր տեղն է դնում: Եթե մեկը գնդակահարեր Նիկոլին, մենք այսօր տերը կլինեինք մեր հաղթանակի: Մի՞թե այդ գեներալների մեջ չկար մի անհատ, որ իմանար կամ հիշեր Նապոլեոնի խոսքերը` լավ է ոչխարների բանակը առյուծի գլխավորությամբ, քան առյուծների բանակը` ոչխարի: Մեր առյուծ բանակը ոչխար էր գլխավորում: Եվ արդյունքն ակնհայտ է:
Այսօր Երևան քաղաքը եռացող կաթսա է հիշեցնում: Ժողովուրդը պահանջում է Նիկոլի հրաժարականը: Սակայն ես կասեի` ժողովուրդն ավելի շատ ցանկանում է նրա կենդանի խոսքը լսել և ոչ ֆեյսբուքյան հիմարությունները: Նիկոլ, եթե դու ճիշտ ես և զիջել ես մասը միավորը պահելու համար, եկ հրապարակ և «հպարտ» հայ ժողովրդին ասա քո խոսքը: Հավատացած եմ, որքան էլ նա գրգռված լինի, կլսի և կհասկանա քեզ: Բայց դու չես գալիս, վախենում ես վախճանը կանխազգացող առնետի պես և փախած ես: Վախենում ես, որ ժողովուրդը քեզ սմբակների տակ կառնի: Հավատա, եթե միայն դա լիներ ժողովրդի ուզածը, դու բախտավոր մարդ կլինեիր: Ժողովուրդը քեզնից ցանկանում է լսել քո կատարած դավաճանության մասին քո բացատրությունը: Եթե ճիշտ ես, ինչու՞ ես վախենում: Դու վախենում ես, որ ժողովուրդը քեզ կնստեցնի մեղադրյալի աթոռին և քեզ` երկար քիթն ամեն ինչի մեջ խոթող խուճուճիդ, հասուն երեխաներիդ կդատեն որպես ստոր դավաճանների:
Հավատա՛, Նիկո՛լ, քո նկատմամբ կլինի արդար դատավարություն: Խոստանում եմ: Որպես դատավոր կկարգեն Դավիթ Գրիգորյանին, և հավատա, ոչ մի ուժ նրան չի կարող ստիպել քո նկատմամբ անաչառ չլինել: Մեղավոր չես, կարդարացնի, մեղավոր ես, կդատեն ամենայն խստությամբ: Քեզ սմբակների տակ առնելը փրկօղակ կդառնա բոլոր այն ստորների համար, ովքեր օգնել են քեզ քո ստոր մտադրություններն իրականացնելու կեղտոտ ճանապարհին: Դու՛րս արի բունկերից, ե՛կ, մի՛ վախեցիր «հպարտ» հայ ժողովրդի ցասումից:
Լսում եմ Արցախի հանրապետության նախագահի ստոր խոսքերը, թե պարտության համար մենք բոլորս ենք մեղավոր: Ա՛յ մարդկային թերմացք, ինչո՞վ է մեղավոր այն տասնութ տարեկան տղան, որ անվարան կռվում էր և քեզ նմանների ապաշնորհության պատճառով զոհվում: Ինչո՞վ են մեղավոր այն բոլոր հայերը (նրանց թվից հանեք ազգի տականքին), որ այդ ծանր օրերին իրենց վերջին լուման էին տալիս ճակատին: Ինչո՞վ են մեղավոր այն հազարավոր հայաստանաբնակները, որոնք իրենց բնակարաններն էին սիրով տալիս Արցախից տեղափոխվածներին: Մյուս անգամ չափավորիր խոսքերդ և արիություն ունեցիր ասելու.
- Մենք` Նիկոլն ու ես, և ազգի մեզ նման թերմացքն է մեղավոր, որ պարտվեցինք:
Քո հիմար թեզը արդարացնելու համար, կողքիդ դրված թղթապանակից ինչ-որ թուղթ ես հանում և ասում, թե ով որտեղ է հրաժարվել կռվելուց: Չեմ հիշում բոլոր ասածներդ, բայց մեկը լավ հիշում եմ: Ասում էիր, գումարտակի հրամանատար Հովսեփյան (ազգանունը գուցե սխալվում եմ) Գրիգորը հրաժարվեց պաշտպանելուց Շուշին: Ա՛յ անգլուխ ձիավոր, հրամանատարն էլ այդքան ապաշնո՞րհ կլինի: Մի փոքր հիշեիր խորհրդային հերոսական անցյալը: Կռվի դաշտում հրաման չկատարող դասալիքին գնդակահարում էին տեղնուտեղը, նշանակում նոր հրամանատար, և կարգադրվում էր` ոչ մի քայլ հետ, և հետևից գնում էր պատժիչ ջոկատը:
Ի՞նչ է, կարծում ես խորհրդային զինվորները մեծ խուճապից հետո չէի՞ն վախենում մեռնելուց: Բայց երկաթյա կարգապահությունը նրանց պարտադրում էր կատարել պարտքը հայրենիքի հանդեպ: Քեզ ևս մեկ հարց եմ ցանկանում տալ: Թուրքերն ինչպես՞ մտան «Դժոխքի ձորը»: Վերևից` Շուշիի բարձունքից, ինչու՞ այդ ձորը չդարձավ նրանց համար իսկական դժոխքի ձոր: ՈՒ՞ր էր մեր զինվորական հետախուզությունը: Դու, քո ապաշնորհ ռազմական գիտելիքներով, քո վախկոտ համախոհներով, դժոխքի ձորը դրախտի ճանապարհ դարձրիք թշնամու համար, որտեղով նրանք հասան Շուշի:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ.Գ. 1 Մտածում եմ` իսկ գուցե էն գլխի՞ց գործել է դավադրությունը: Հավատացած եմ, որ դատաքննությունը կպարզի այդ բոլորը: Տե՜ր Աստված, աչքդ պահիր Նիկոլի և Արայիկի վրա մինչև նրանց մեղադրյալի աթոռին նստեցնելը: Պատկերացնում եմ, ինչպես են նրանք առնետների պես իրար կրծելու այդ աթոռին:
Նիկո՛լ, սրիկա՛, տվեցիր Արցախում ամեն ինչ, հասկացանք: Չես դավաճանել, փրկել ես ամբողջը: Բայց թույլ տուր հարցնել, Մեղրիով թուրքին միջանցք տրամադրելն է՞լ է ամբողջի փրկության մեջ մտնում:
Նիկո՛լ, ապիկա՛ր, դու կարդացե՞լ ես ՀՀ Սահմանադրությունը: Այն կետը, ուր խոսվում է ՀՀ սահմանների փոփոխության մասին: Քեզ պետք չէր կարդալ, չէ՞, տականք: Դու էն գլխից արդեն եկել էիր ամեն ինչ ավերելու, քանդելու, թուրքին հանձնելու համար:
Հուդան Քրիստոսին մատնելու համար ընդամենը երեսուն արծաթով խաբվեց: Ո՞րն է քո մատնության գինը, դավաճան պապի` ֆաշիստներին ծախված ենոքավանցի Նիկոլ Փաշինյանի դավաճան թոռ:
Հուսանք և սպասենք դատաքննությանը:
Ժողովուրդը Երևանի փողոցներում իր էներգիան է վատնում Նիկոլ փնտրելով: Առաջին փախուստի ժամանակ Նիկոլը մոտ մեկ տարուց հետո հայտնաբերվեց: Դեպքերը ցույց են տալիս, որ ոստիկանությունն աշխատում է, ՀՔԾ-ն աշխատում է, ԱԱԾ-ն աշխատում է:
Հարց` ո՞վ է նրանց ուղղորդում: Հարց ԱԱԾ-ի պետին` որտե՞ղ է մեր հայրենիքի թանկարժեք հատվածը թուրքին ծախած սրիկան, նույն ինքը` երկրի թիվ մեկ պաշտոնյան: Եթե չգիտես, ուրեմն դու քո տեղում չես:
Հ.Գ. 2 Որպեսզի արագ հասնենք հանգուցալուծման, ժողովուրդը մտնում է բոլոր պատգամավորների տները և եթե նրանք տանը չեն, ԱԺ են բերում նրանց ընտանիքի բոլոր անդամներին և պահում ԱԺ-ում մինչև նրանց հարազատները տեր կանգնեն իրենց: Հեղափոխական ժամանակներում գործում են հեղափոխական ոգով: Այլ ելք չկա:
Հ.Գ. 3 ԼՏՊ-ն, Ռոբերտը, Սերժը իրենց վարած թալանչիական քաղաքականության արդյունքում այնքան ատելություն են սերմանել ժողովրդի մեջ, որ անգամ այսօր ժողովուրդը չի նկատում երկիրը ծախած դավաճանին, և շարունակում են ասել, թե Ռոբը, Սերժը ծախել են երկիրը և շարունակում են սատարել միայն գիլիոտինին արժանի դավաճանին:
Հ.Գ. 4 Մեկ անգամ էլ հիշենք ՀՀ վարչապետի աթոռին նստած Նեռի խոսքերը.
-Ես բանակցությունները վարում եմ իմ կետից:
Ցավում եմ, որ այդքան պարզ ասված միտքն ընկալելի չէ զոմբիներին:
Նիկոլանախրի ներկայացուցիչներ, շարունակեք ատել հներին և ատելությամբ կործանեք մեր երկիրը վերջնականապես: